Բաժանորդագրության ընթացակարգ
Home Telecom-ի ծառայություններին բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերից որևէ մեկը․
1. Զանգահարել
2. Դիմել առցանց
Բաժանորդագրության հայտն ընդունելուց հետո մեր աշխատակիցը կկապնվի Ձեզ հետ՝ հստակեցնելու համար միացման ՝ Ձեզ առավել հարմար օրը և ժամը։ Միացումը կատարվում է 1-ից 3 աշխատանքային օրվա ընթացքում։
Ինչպե՞ս է կատարվում միացումը Home Telecom ցանցին
Home Telecom-ում միացումը կատարվում է անվճար։ Բոլոր մալուխները, տեղադրված սարքավորումները,բնակարանում կատարված լարանցման աշխատանքներրը ևս կատարվում են անվճար և ներառված են ծառայությունների մատուցման արժեքի մեջ։ Ծառայությունների մատուցման արժեքի մեջ ներառված չեն այն դեպքերը երբ
• մինչև բնակարան/առանձնատուն հասնող կապուղու երկարությունը գերազանցում է 200 մ-ը։
• Բնակարանում կամ առանձնատանը ներքին լարանցման համար օգտագործվող RG6 տեսակի մալուխի երկարությունը գերազանցում է 50 մ-ը։
• Բնակարանում կամ առանձնատանը ներքին լարանցման համար օգտագործվող UTP տեսակի մալուխի երկարությունը գերազանցում է 50 մ-ը։
Հավելյալ մալուխների արժեքները գանձվում է սահմանված երկարության և օգտագործված մալուխների երկարության տարբերության չափով, օրինակ սահմանված 200 մ մալուխի փոխարեն 250 մ մալուխի օգտագործման դեպքում բաժանորդը վճարում է միայն հավելյալ 50 մ մալուխի արժեքը։Հատուկ սակագնային պլաններից օգտվող կամ անհատական տարբերակով Home Telecom-ին միացած բաժանորդների համար հավելյալ ծախսված նյութերի և սարքավորումների արժեքը ու սահմանաչափերը կարող են փոփոխվել։
Ստորև ներկայացված են Home Telecom ընկերության կողմից կատարվող այն աշխատանքները,որոնք ենթադրում են հավելյալ վճարում
